Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2018

Թրամփը խոստացել է ցույց տալ Կիմ Չեն Ընից ստացած «սիրային նամակները»

0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցույց կտա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից ստացած նամակները, որոնք համեմատել է «սիրային նամակների» հետ:

Կորեական թերակղզու հետ կապված իրավիճակի քննարկմանն ԱՄՆ նախագահն անսպասելի է անդրադարձել: Խոսելով նախօրեին սաուդացի լրագրող Ջամալ Խաաշկղջիի մահվան մասին Սաուդյան Արաբիայի իշխանությունների արած հայտարարությունից՝ Թրամփն անդրադարձել է ԶԼՄ-ների կողմից իր արարքների հաճախակի քննադատություններին:

Այդ համատեքստում նա հիշատակել է ԶԼՄ-ների գրառումներն այն մասին, որ ինքը «սիրահարված է» իր հյուսիսկորեացի պաշտոնակցին:

«Ես ցույց կտամ ձեզ նրա նամակները: Դրանք ասես սիրային նամակներ լինեն», - ասել է Թրամփը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса