Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2018

Պիկե. «Բարսելոնան» պետք է առանց Մեսսիի էլ առաջ շարժվի

0

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարծում է, որ Լիոնել Մեսսիի բացակայությունը չպետք է ազդի կատալոնական թիմի խաղի վրա.

 

«Երբ Մեսսին մեզ հետ է, թիմին վստահություն է հաղորդում: Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, սակայն նրա բացակայությունը մեզ վրա շատ չի ազդի:

 

Բնականաբար, առանց Մեսսիի մենք վերադասավորվելու ենք, բայց միշտ էլ լինում են այլ տարբերակներ:

 

«Բարսելոնան» պետք է առանց Մեսսիի էլ առաջ շարժվի»,- Պիկեի խոսքը մեջբերել է Mundo Deportivo-ն: 

 

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ձեռքի վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում (4:2) և բաց է թողնելու մոտ 3 շաբաթ:

 

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում 12 հանդիպում է անցկացրել, խփել է 12 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса