Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2018

Ամերիկուհին հուզիչ ուղերձով շիշ է գտել օվկիանոսից

0

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին գիտարշավից տուն վերադառնալիս է եղել, երբ լողափով քայլելիս ջրում լողացող շիշ է նկատել:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, Թրեյսի Արնեթին հաջողվել է ջրից դուրս բերել շիշը, որի ներսում տխուր ուղերձ է հայտնաբերել:

Թղթի վրա գրված էին իրեն անծանոթ Ջորջ Գամփերթի ծննդյան ամսաթիվն ու առեղծվածային գրությունը. «Ի՞նչ կանեք, երբ հասկանաք, որ պատասխանը, որը փնտրել եք ողջ կյանքում, իրականում պարզապես հաջորդ հարցն է»:

Արնեթը որոշել է պարզել, թե ինչ է նշանակում այդ ուղերձը: Նախ նա սկսել է փնտրել Google-ում, սակայն անարդյունք: Դրանից հետո կինը դիմել է «Ֆեյսբուքի» օգտատերերի օգնությանը, և մեկ ժամից արդեն նա ուներ անհրաժեշտ տեղեկությունը:

Նրան հաջողվել է գտնել Ջորջի հորը, որի հետ զրույցն ստիպել է իրեն արտասվել: Պարզվել է, որ բոլորովին վերջերս Ջորջ Գամփերթ ավագը ջրին է հանձնել 2010-ին ինքնասպանություն գործած 27-ամյա որդու աճյունափոշին: Բացի այդ, տղամարդը օվկիանոսին էր հանձնել մահացած որդու խոսքերով շիշը:

Այժմ Ջորջ ավագը և Արնեթը որոշել են միասին շիշը հանձնել օվկիանոսին՝ հույս ունենալով, որ այն կօգնի որևէ մեկին հետ կանգնել ինքնասպանության մտքից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса