Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2018

ՔՊ-ն ներկայացնող թեկնածուները հաղթել են Արմավիրում և Էջմիածնում, պարտվել՝ Կապանում, Հրազդանում հաղթել է ՔՊ-ական ,բայց ինքնաառաջադրված թեկնածուն.նախնական արդյունքներ

0

Հայաստանի 4 քաղաքներում այսօր քաղաքապետ են ընտրել: Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին:

Արմավիրի քաղաքապետ է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող թեկնածու Դավիթ Խուդաթյանը, այս մասին տեղեկացրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում նաև տեղեկացրել է, որ Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը, որը մինչ այժմ քաղաքապետի պաշտոնակատարն էր:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է Կապան քաղաքում: Այստեղ ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը:


Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության մի շարք մարզերում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 94.222 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.28 տոկոսը:

Ժամը 20։00-ի դրությամբ քաղաքների մեջ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 19503 մասնակից, իսկ ամենապասիվը՝ Արմավիրում՝ 9937 ։ Հրազդանում և Էջմիածնում մասնակցել է համապատասխանաբար 16.259 և 15826 ընտրող:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթականն էին, իսկ 25-ում՝ արտահերթ:

Էջմիածնում քաղաքապետի պաշտոնի համար մրցում էր 12 թեկնածու:

Հրազդանում միմյանց դեմ պայքարում էին ՔՊ Վարչության նախագահ, ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով ինքնաառաջադրած էր և անկուսակցական Լևոն Ստեփանյանը: Եվս երեք թեկնածու դուրս էին եկել մրցապայքարից։ 

Արմավիրում առաջադրվել էր 4 թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը և Սևակ Մինասյանը, իսկ ՔՊ-ի թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն էր։ 

Կապանում առաջադրված թեկնածուները երեքն էին: Նրանց թվում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, իսկ մյուս թեկնածուներն էին՝ անկուսակցական Էդգար Հովհաննիսյանը և Գևորգ Փարսյանը: Մեկ թեկնածու ինքնաբացարկ էր ներկայացրել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса