Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2018

ՃՏՊ Գյումրի քաղաքում. կա զոհ

0

Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շարա Տալյան փողոցում այրվում է ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 29 հասցեի մոտակայքում բախվել են «ԳԱԶ 24» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1969 թ.), «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1988 թ.) և «Ford Tranzit» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1977 թ.) ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1941 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ վարորդը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса