Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2018

«Ռոսկոմնադզորը» տուգանել է Google-ին ՌԴ օրենսդրությանը չհետևելու համար

0

Google ընկերությունը պետք է 500-700 հազար ռուբլու չափով տուգանք վճարի ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» ծառայությանը՝ ՌԴ օրենսդրությանը չհետևելու և որոնման արդյունքներում Ռուստանում արգելված հղումներ ներկայացնելու համար: Այս մասին ասվում է «Ռոսկոմնադզորի» պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ վերահսկողության իրականացման ժամանակ «Ռոսկոմնադզորը» պարզել է, որ Google որոնողական համակարգը չի միացել դաշնային պետական տեղեկատվական համակարգին, որը պարունակում է արգելված ինտերնետային ռեսուրսների ցանկը:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այժմ որոնողական համակարգը պետք է «Ռոսկոմնադզորի» պահանջով 30 օրվա ընթացքում միանա դաշնային պետական տեղեկատվական համակարգին և երեք աշխատանքային օրվա ընթացքում սկսի զտել որոնման արդյունքները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса