Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Դիեգո Գոդինն ազդրի վնասվածք է ստացել Բիլբաոյի Աթլետիկի հետ խաղում

0

«Աթլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը վնասվածք է ստացել իսպանական Պրիմերայի 12-րդ տուրի` Բիլբաոյի «Աթլետիկի» հետ խաղում (3:2), հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

 

Հիշեցնենք` ուրուգվայցի ֆուտբոլիստը հաղթական գոլի հեղինակ է դարձել այս խաղում: Գոդինը 91-րդ րոպեին է գնդակն ուղարկել «Աթլետիկի» դարպասը:

 

Հաղորդվում է, որ Գոդինը ձախ ազդրի վնասվածք է ստացել: Մոտ ժամանակներս ուրուգվայցին լրացուցիչ բուժզննում կանցնի, որի արդյունքում հայտնի կդառնան նրա վերականգնման ժամկետները:

 

«Աթլետիկոն», որը 23 միավոր է վաստակել, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում, «Աթլետիկը» (10) 17-րդ տեղում է:

 

Հաջորդ տուրում մադրիդյան թիմը նոյեմբերի 24-ին սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային, իսկ «Աթլետիկը» նոյեմբերի 25-ին տանը կմրցի «Խետաֆեի» հետ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Казахстанские теннисистки взлетели в мировом рейтинге WTA после очной битвы за титул






Миляев и Дегтярёв обсудили развитие спортивной инфраструктуры в Тульской области

Подмосковный проект «Выходи решать!» получил грант на реализацию

Почему проститутки с физическими недугами пользуются популярностью у москвичей

Россиянам впервые показали документы из желтой папки Гитлера