«Շիրակ»-«Արարատ-Արմենիա» խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել են Յուրի Վարդանյանի հիշատակը (տեսանյութ)
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի` «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» խաղից առաջ թիմերի ֆուտբոլիստները մեկ րոպե լռությամբ հարգել են գյումրեցի լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակը:
Հիշեցնենք հանդիպման առաջին կեսից հետո դարպասի գրավում չի արձանագրվել:
Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը, հիշեցնենք, կկայանա Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցում նոյեմբերի 12-ին ՝ ժամը 13:00-ից 19:00-ը:
Լեգենդար մարզիկի դին Երևանում կլինի նոյեմբերի 13-ին: Ժամը 10:00-ից 13:00-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քաղաքացիները հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալ լեգենդար ծանրորդին:
Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում: