Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Թրամփը սպառնացել է անտառային հրդեհների պատճառով Կալիֆոռնիային զրկել դաշնային ֆինանսավորումից

0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Կալիֆոռնիային զրկել դաշնային ֆինանսավորումից՝ պատճառաբանելով նահանգային իշխանությունների՝ ավերիչ անտառային հրդեհները մարել չկարողանալու փաստը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նախագահը քննադատել է Կալիֆոռնիայի իշխանություններին հրդեհների մարման հարցում լավ չաշխատելու համար:

«Կալիֆոռնիայում մոլեգնող զանգվածային, մահացու ու ծախսատար անտառային հրդեհները միայն մեկ պատճառ կարող են ունենալ՝ անտառային «մենեջմենթը» չափազանց վատ է իրականացվում»,- գրել է Թրամփը:

Նա նկատել է, որ ամեն տարի նահանգին միլիարդավոր դոլարներ են հատկացվում բյուջեից, սակայն վատ աշխատանքի հետևանքով անտառային հրեդհները բազմաթիվ զոհերի պատճառ են դառնում:

«Խելքի՛ եկեք, հակառակ դեպքում՝ այլևս ոչ մի դաշնային ֆինանսավորում»,- սպառնացել է նախագահը:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածում մոլեգնող անտառային հրդեհների մակերեսը գնալով մեծանում է, ինչին զուգահեռ ավելանում է նաև զոհերի թիվը: Այժմ զոհերի թիվը 11-ից հասել է 25-ի: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կտրուկ կավելանա, քանի որ կա 110 անհետ կորած: Մինչդեռ տարհանվածները 250.000-ն են:

Հայտնի է, որ միայն Փերըդայս քաղաքում կրակը «կուլ է տվել» 6.700-ից ավելի տուն: Եղանակային ոչ բարենպաստ պայմանները, մասնավորապես՝ ուժեղ քամին, նպաստում են կրակի արագ տարածմանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Во Франции на теннисном турнире ATP показали флаг России






Песков: Готовятся визиты Путина в Пекин и Си Цзиньпина в Москву

Песков: готовятся поездки Путина в Пекин и Си в Москву

В Ногинском театре Мособлдрамы открылась выставка к 80-летию Великой Победы

19-й саммит DIY&HOUSEHOLD RETAIL RUSSIA 2025