Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Խորեն Հովհաննիսյան. Ինչու պարտվեցինք Ջիբրալթարի՞ն. Մխիթարյանին հարցրեք

0

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը ծավալուն հարցազրույց է տվել Матч ТВ-ին, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և թիմի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթներին.

 

- Հայկական ֆուտբոլը ճի՞շտ է զարգանում:

 

- Հիմա՞, թե՞ առհասարակ:

 

- Հիմա: Հույս կա՞, որ Հայաստանն այլևս չի պարտվի Ջիբրալթարին:

 

- Վերջերս նոր ղեկավարություն եկավ, տեսնենք: Դեռևս ինձ դուր չի գալիս, թե գործերն ինչպես են ընթանում: Ոչ մի փոփոխություն չկա: Ինչպես կար նախկինում, այնպես էլ մնացել է:

 

- Իսկ նախկին ղեկավարությունը դուր գալի՞ս էր:

 

- Բոլորովին ոչ:

 

- Ի՞նչ է նշանակում լինել 20-րդ դարի լավագույն հայ ֆուտբոլիստը: Փողոցով հանգի՞ստ եք քայլում:

 

- Հիմա այո: Հիմա փոքր-ինչ փոխվել է: Նախկինում հայերի 99 տոկոսը գիտեին «Արարատի» ֆուտբոլիստիներին: Հիմա շատերը միայն լսել էին: Երիտասարդությունն իր կյանքն ունի, այլ հերոսներ:

 

- Ի դեպ, տեսե՞լ եք, թե Մխիթարյանն ինչպես խաղաց «Լիվերպուլի» հետ:

 

- Իսկ դու՞ք:

 

- Տեսել եմ:

 

- Եվ ի՞նչ կասեք:

 

- Ոչ այնքան լավ:

 

- Եթե ես նման բան ասեմ, ինձ ճիշտ չեն հասկանա: Ավելի լավ է` Դուք: Նրա մոտ չի ստացվում Անգլիայում: Բայց դեռ լավ ելույթներ կունենա, հավանաբար:

 

- Ինչպե՞ս կարելի էր պարտվել Ջիբրալթարին:

 

- (Ծիծաղում է) Մխիթարյանին պետք է հարցնեք: Դուք նրանց թիմը տեսա՞ք: Մենք ձեզ հետ դուրս գայինք խաղադաշտ, կհաղթեինք: Վերջին շրջանում մեր հավաքականի մի մարտավարություն ունի. արագ գոլ խփել: Ջիբրալթարին դժվար է արագ գոլ խփել, համաձայն եմ: Այդ իսկ պատճառով պետք է հետևություններ անեն, ունենալ այլ պլան: Հիմա Մակեդոնիային հաղթեցին: Ամեն ինչ լավ է, այո՞: Ոչ: Հաջորդ խաղին դաշտ դուրս կգան առանց հետևությունների:

- Չե՞ք հավատում Գլուբուդաղյանցին:

- Ինձ ինչու՞ հավատալ: Կարևորը` ֆեդերացիան հավատա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Рыбакина и Путинцева узнали свои места в новом рейтинге WTA






Врач-офтальмолог Кирилл Светлаков: как можно изменить цвет глаз

В Иране проведут Неделю российской культуры

Посол Ирана подтвердил активное развитие военно-технического сотрудничества с РФ

В Москве стартовали съемки многосерийной семейной комедии «Одни дома»