Չի կարելի մասնակցել մի բանի, որ գոյություն չունի. ՆԺԿ-ն չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին
Նոր ժամանակներ կուսակցությունը չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է կուսացության ղեկավար Արամ Կարապետյանը:
«Չի կարելի մասնակցել մի բանի, որ գոյություն չունի...Ամեն ինչ՝ հին, կարգախոսները՝ նոր...Միայն՝ կարգախոսները...Ով ուզում է ամեն գնով դառնալ պատգամավոր, պահպանել իշխանությունը՝ սխալվում եք...ու շուտով դրանում կհամոզվեք...»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին 9-ին կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: