Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

«Նորածին Թրամփի» տեսքով փուչիկը հասել է Փարիզ՝ «մասնակցելու» ԱՄՆ նախագահի այցի դեմ բողոքի ցույցին

0

Փարիզում հազարավոր մարդիկ ծրագրում են բողոքի երթով անցնել մայրաքաղաքի փողոցներով՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի:

Ինչպես հաղորդում է CNN-ի թղթակիցը, մարդիկ հավաքվել են հրապարակներից մեկում, որտեղից սկսելու են երթը, մինչդեռ հրապարակում երևում է նաև «նորածին Թրամփի» տեսքով փուչիկը, որը Փարիզ է ժամանել անմիջապես Լոնդոնից:

Ցույցի մասնակիցներից մեկի խոսքով՝ բողոքի ակցիան նաև ազդանշան է ուղղված Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, որը «չպետք է հրավիրեր Թրամփին՝ մասնակցելու Առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-11-ը Փարիզում տոնական միջոցառումներ են անցկացվում, որոնց մասնակցում է շուրջ 70 երկրի ղեկավար:

Թրամփն այսօր ավելի վաղ արդեն հասցրել է քննադատությունների առիթ տալ՝ որոշելով անձրևի պատճառով չեղարկել այցն ամերիկացի զինծառայողների գերեզմանատուն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса