ՀՀ-ում 2017-ի տարեվերջին նպաստառու ընտանիքների թիվը կազմել է մոտ 100 հազար, նպաստի միջին չափը՝ շուրջ 31.000 դրամ. վարչապետի խորհրդական
ՀՀ-ում աշխատանքային ռեսուրսները կազմում են մոտ 2 մլն մարդ։ Տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է մոտ 1.2 մլն մարդ, որից զբաղված է մոտ 1 մլն մարդ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը:
Ըստ նրա ներկայացրած տվյալների, որոնք, ինչպես ինքն է գրել, ԱՎԾ տվյալներն են՝ 1 մլն զբաղվածներից 240 հազարը զբաղված են պետական հատվածում, իսկ 340 հազարը՝ գյուղացիական տնտեսություններ։
Բացի դա Արտակ Մանուկյանը գրել է, որ 2017 թ.-ի տարեվերջին ընդհանուր թոշակառուների թիվը կազմել է շուրջ 458 հազար, միջին կենսաթոշակը կազմում է շուրջ 40 հազար դրամ:
Նույն ժամանակահատվածում շուրջ 100 հազար է կազմել ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը, նպաստի միջին չափը շուրջ 31000 դրամ, մեկ ընտանիքի անդամների միջին թիվը 3․5 է։