Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Մենք հայտ ենք ներկայացնում՝ այս ընտրություններին լինելու հիմնական ընդդիմադիր ուժ. Վիգեն Սարգսյան

0

Գնում ենք ընտրությունների այն օրենսգրքով, որը կա, և միջազգային փորձագետների, Վենետիկի հանձնաժողովի մոտեցումն է, որ խորքային փոփոխություններ օրենսգրքում չի կարելի անել առնվազն ընտրություններից առաջ մեկ տարի ժամկետում:

Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը: «Մենք գնում ենք ընտրությունների՝ շատ լավ հասկանալով, որ այդ հապճեպության պատճառներից մեկն այն ոգևորությունն է, որ այսօր իշխանություն ձևավորող քաղաքական ուժն ունի՝ հատկապես Երևանի ավագանու ընտրություններից հետո հավաքելով բարձր տոկոս, ցանկանալով չկորցնել այդ բարձր վարկանիշը ընտրություններից առաջ»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ հայտ են ներկայացնում՝ այս ընտրություններին լինելու հիմնական ընդդիմադիր ուժ, առավել ևս, որ ունեն սկզբունքային հակասություններ գործող իշխանության հետ. «Առաջիկա ընտրություններում չի որոշվելու, թե ով է լինելու իշխանություն, այդ հարցը, կարծես թե, որոշված է, և կարծում եմ՝ այն վարչապետը, որին հրապարակում հավաքված մեր քաղաքացիները մատնանշեցին որպես ժողովրդի թեկնածու, պետք է շարունակի կատարել այն պարտականությունը, որը ստանձնել է:

Ինքն ունի ապացուցելու բան, և մենք պատրաստ ենք որպես ընդդիմություն հավասարակշռել դա՝ պարտադրելով, որ ժողովրդի տված խոստումները կատարվեն: Սա է մեր նպատակը, օրակարգը, և մենք գնում ենք ժողովրդից քվե խնդրելու ոչ թե իշխանություն լինելու, լծակներ ունենալու, ոչ թե արտոնություն ունենալու, այլ գնում ենք քվե խնդրելու՝ ծանր պատասխանատու բեռ կրելու, ընդդիմություն լինելու, որը ենթադրում է միմիայն ծանր աշխատանք, քրտինք, և մենք պատվով ուզում ենք դա կատարել»,-ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Мирра Андреева: уверенный старт на WTA-500 в Штутгарте против сестры Эрики






ESTET FASHION WEEK ВЕСНА — 2025 приглашает на Неделю моды в Москве

Аналитика Yota: интерес жителей Карелии к самиздат-площадкам вырос на 19%

Экономист Бархота: в основе финансовой пирамиды лежит гарантия высокого дохода

Террористы увиделись впервые лишь за пару дней до нападения на "Крокус"