Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Եթե Նիկոլ Փաշինյանը ազնիվ է իր ձգտման մեջ` նոր Հայաստան կառուցելու, ինքը մենակ մնալով քվեախցիկում` քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին. Վիգեն Սարգսյան

0

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի հարցը քննարկվում և լուծվում է համագումարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվել է կուսակցության նախագահի փոխելու հարց:

Նա ասաց, որ 2019 թվականի գարնանը պետք է ունենային համագումար և այս պայմաններում համագումար կազմակերպելը կարևոր գործընթացներից մեկն էր, որը ըստ նրա` ձևականություններից դուրս պետք է լիներ, և այդ համագումարում կուսակցության ղեկավար կազմը պետք ձևավորվեր: «Ես կարծում եմ, որ այս ընտրությունները առաջ բերելուց մեկը մեր կուսակցությանը նորմալ համագումարից կազմակերպելու հնաարվորություններից զրկելն էր տակտիկական առումով»,-ասաց և նշեց, որ կարող էին ձևական կազմակերպել համագումար, ինչպես շատ կուսակցություններ և ձևական որոշումներ կայացնել, բայց չեն ցանկացել:

«Մեր սխալներից մեկն այն է, երևի, եղել, որ մենք կորցրել ենք մեր ուղիղ կապը մեր կուսակցական գործընկերների հետ տեղերում, և այդ կոնտեքստում նախընտրեցինք նորմալ համագումար անցկացնել ընտրություններից հետո»,-ասաց նա:

Վերջինս հայտնեց, որ այսօր փոխվել է կանանց կառույցի ղեկավարը, և Հերմինե Նաղդալյանին փոխարինել է Կարեն Աճեմյանը, իսկ  երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանի փոխարեն ընտրվել է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը: Նա ասաց, որ փոփոխությունները կուսակցության արդիականացմամբ են պայմանավորված:

Ինչ վերաբերում է քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանմանը, նա շեշտեց, որ այդ բաժանումն արդեն արված է, այլընտրանք թողնված չէ: «Մենք միշտ դեմ ենք եղել սև ու սպիտակի բաժանման և վստահ եմ, որ դեկտեմբերի 9-ից հետո այդ բաժանումը կվերանա, և բարիկադները քանդելու ժամանակը կգա»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանը կարևորեց քաղաքական  բանավեճը և նշեց, որ ով չի գալիս, դա իր թուլությունն է: Ըստ նրա` բովանդակային լուրջ բանավեճի հարթակ պետք է ձևավորվի: Ինչ վերաբերում հարցին, թե արդար կլինի Նիկոլ Փաշինյանի կողմից, եթե հայտարարի, որ եթե ուզում եք վերջնական հաղթանակի հասնի հեղափոխությունը, ընտրեն ՔՊ-ին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ դա բացարձակ խախտում չէ խաղի կանոնների, և տարօրինակ կլինի, եթե գործող վարչապետը, որ քաղաքական ուժի ղեկավար է, այլ բան հայտարարի և պարտավոր է գնալ և քարոզել ՔՊ-ի համա,ր և դա նաև վստահության հանրաքվե է իր հանդեպ:

«Ես տեսնում եմ ուժեր, որոնք կարող են ունենալ տարբեր տիպի ռեսուրս, ես տեսնում եմ նաև հնարավորություն, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ ուզենալ այդ ուժերին մի փոքր թաքուն կամ մի քիչ ավելի բացահայտ սատարել, որպեսզի ունենա ավելի հարմար ընդդիմություն խորհրդարանում: Վեճը մեկ բանի մասին է. մենք ունենալու ենք մի՞ բևեռ խորհրդարանում, թե՞ բանավեճ:

Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր ձգտման մեջ՝ նոր Հայաստան կառուցելու, ինքը մենակ մնալով քվեախցիկում՝ քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին, քանի որ այլընտրանք պետք է, որ չտեսնի որպես բանավեճի գործընկեր, եթե նա դա չանի, ուրեմն  նա ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն»,-ասաց նա և նշեց, որ  ՀՀԿ-ն վերջին ընտրություններին չի ունեցել այդքան բարձր վարկանիշ, որ իր տոկոսից փորձի մեկ ուրիշին ձայն տալ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Рублёв выпадет из топ-8 после поражения на турнире ATP в Гонконге






SHOT: в Москве сотрудники МЧС спасли застрявшего на балконе рыжего кота

На трассе А-121 в Карелии туристический автобус опрокинулся в кювет, пострадали 14 человек

Самолет компании Etihad Airways прервал взлет из-за дыма под фюзеляжем

Редкое космическое зрелище в небе Москвы