Գիտնականներն առանց դիետաների և մարզումների նիհարելու եղանակ են գտել
Օրվա հստակ ռեժիմը թույլ է տալիս ավելի շատ կալորիաներ այրել առանց դիետաների և մարզանքի:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական աղբյուրը, Հարվարդի Բժշկական դպրոցի գիտնականները գիտափորձ են անցկացրել, որի ընթացքում կամավորների խումբը մեկ ամսից ավելի բնակվել է լաբորատորիայում՝ որևէ ֆիզիկական ծանրաբեռնվածության չենթարկվելով:
Միևնույն ժամանակ տարածքում պատուհաններ և ժամացույց չի եղել, այնպես որ գիտափորձի մասնակիցները պատկերացում չեն ունեցել օրվա ժամի մասին: Սննդաբաններն ամեն օր 4 ժամով տեղափոխում էին քնելու համար նախատեսված ժամը:
Արդյունքում պարզվել է, որ մարմնի էներգիայի կորուստը հանգստի վիճակում կախված է ցիրկադային (օրական) ռիթմերից: Մասնավորապես, եթե կենսաբանական և «գործնական» երեկոները համընկնում են, մարդու օրգանիզմն ամեն ժամ ավելի շատ ճարպ է այրում անկախ ընդունած սննդի չափսից և առանց որևէ ջանքերի: Հանգստի վիճակում գտնվող օրգանիզմը երեկոյան (17:00-20:00) տասը տոկոսով ավելի շատ կալորիա է այրում, քան առավոտյան:
Գիտնականներն ընդգծում են, որ անցկացված հետազոտությունը վկայում է նյութափոխանակության համար օրվա ռեժիմի կարևորության մասին: Մասնագետները խորհուրդ են տալիս պառկել քնելու և վեր կենալ միևնույն ժամին՝ փորձելով չխախտել կենսաբանական ռիթմերը: