Ստեփան Գրիգորյանն ԱԺ ընտրություններին կմասնակցի «Սասնա ծռերի» ցուցակով
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Սասնա ծռեր»-ի ցուցակով է մասնակցելու ընտրությանը: Այս մասին նա նշել է «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում: ««Սասնա ծռեր»-ը ոչ միայն պետք են նրա համար, որ ազնիվ են, պայքարող են, ինտելեկտ ունեն, այլ որ Ռուսաստանն իմանա, որ ավելի խիստ դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ կա», - ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Հայրենասեր մարդուն, իր ազգի շահերի համար պայքարող մարդուն որ չկորցնես, էդ ներուժը բերում ես բռնության դաշտից կամ կոշտ պայքարի դաշտից դեպի քաղաքական դաշտ և ոչ թե վանում ես։ Դա է պատճառը, որ ես հաճույքով մասնակցում եմ, հայտնի մեր դեսպան Արա Պապյանն էլ աջակցում է», - ասել է նա։
«Ես չէի մտնի այդ համագործակցության մեջ, եթե համոզված չլինեի, որ նրանք դա (պայքարի զինված մեթոդները-խմբ.) բացառում են»,-հավելել է Ստեփան Գրիգորյանը` «Սասնա ծռեր»-ի ցուցակով ընտրությանը մասնակցելու իր որոշման մասին խոսելով: