Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

«Ռեստարտը» դրսևորում է հասարակական-քաղաքական միավորման գործելաոճ, և ԵՊՀ-ում նրանց գործունեությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը. ԵՊՀ ՈւԽ

0

Միակ ներկայացուցչական, ինքնակառավարվող և ընտրովի մարմինը, որը կներկայացնի ԵՊՀ բոլոր ուսանողների շահերը, ԵՊՀ ՈւԽ-ն է: Այս մասին նշված է Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ, որով անդրադարձ է արվում «Ռեստարտ» նախաձեռնության այն հայտարարությանը, թե իրենք կսկսեն նոր ուսանողական կառույցի ձևավորման գործընթաց:

ԵՊՀ ՈւԽ ամբողջական հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ ուսանողներ, 
Հաշվի առնելով վերջին օրերին ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը և ՈւԽ իրավական կարգավիճակի վերաբերյալ շահարկումները՝ հարկ ենք համարում ներկայացնել ձեզ մեր մոտեցումները:

1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: Այս իրավական կարգավորման բովանդակությունից հետևում է, որ Լիազոր մարմինը, այսինքն՝ Կրթության և գիտության նախարարությունը, ունի օրենքով սահմանված պարտականություն՝ հաստատելու ՈւԽ կանոնադրությունները: Միևնույն ժամանակ բացակայում է որևէ իրավական ակտով սահմանված՝ Ուսանողական խորհրդի պարտականությունն առ այն, որ վերջինս պետք է իր կանոնադրությունը ուղարկի ԿԳՆ՝ հաստատելու համար:

Ավելին՝ ԵՊՀ Ուսանողական խորհուրդը, վերը նշված պարտականությունը չունենալով հանդերձ, իր կանոնադրությունը ընդունելուց հետո այն հրապարակել է ԵՊՀ պաշտոնական կայքէջում: Այսինքն՝ ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից հաստատված չլինելու հանգամանքը պայմանավորված է ԿԳՆ-ի կողմից օրենքով սահմանված իր լիազորությունների չիրականացմամբ և ոչ թե ԵՊՀ ՈւԽ-ի կողմից դրսևորած ոչ իրավաչափ վարքագծով:

Միևնույն ժամանակ փաստենք, որ չնայած ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից հաստատված չլինելուն՝ վերջինս իր կոնկլյուդենտ գործողություններով ճանաչել է ԵՊՀ ՈւԽ-ի լեգիտիմ գործունեությունը: Մասնավորապես՝ ՀՀ վարչապետի 2015թ. մարտի 30-ի թիվ 229-Ա, 2015թ. դեկտեմբերի 11-ի 1206-Ա, 2017թ. հունվարի 31-ի 69-Ա որոշումներով հաստատել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմը՝ ներառյալ Ուսանողական խորհրդի կողմից ներկայացված ուսանող-անդամներին:

2. «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Այսինքն՝ ԿԳՆ-ն պետք է հաստատած լիներ ուսանողական խորհուրդների ստեղծման և գործունեության կարգ, որով կսահմաներ այն հիմնական չափանիշները, որոնց հիման վրա ուսանողական խորհուրդները կձևավորվեին և կծավալեին իրենց գործունեությունը, ներառյալ՝ կանոնադրությանը ներկայացվող հիմնական պահանջները:

Մինչդեռ ԿԳՆ-ի կողմից սահմանված նման կարգ գոյություն չունի, ինչն էլ հանգեցրել է Ուսանողական խորհրդի կանոնադրության հաստատման վերաբերյալ տարակարծությունների, որոնց իրավական լուծումը տեսնում ենք ԿԳՆ-ի կողմից վերոնշյալ կարգի սահմանումից հետո ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից իր կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից սահմանված կարգին համապատասխանեցման մեջ:

3. Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում ՈւԽ-ից բացի այլ ուսանողական կազմակերպությունների առկայությանը, ապա դրանց ստեղծումը և գործունեությունը ընդգրկվում է «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված «ուսանողական այլ կազմակերպություններ» եզրույթի մեջ:

Մինչդեռ վերջիններս չեն կարող հանդիսանալ ԵՊՀ ուսանողների ընտրովի և ներկայացուցչական մարմին, քանի որ կարող են ներկայացնել միայն այդ կազմակերպության անդամների շահերը, չեն ապահովում բոլոր ուսանողների կողմից ընտրովիության չափանիշը, այսինքն՝ վերջիններիս առկայությունը թույլատրելի է, սակայն միակ ներկայացուցչական, ինքնակառավարվող և ընտրովի մարմինը, որը կներկայացնի ԵՊՀ բոլոր ուսանողների շահերը, ԵՊՀ ՈւԽ-ն է:

4. «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները և միավորումները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում, բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:

Ղեկավարվելով վերոնշյալ իրավակարգավորմամբ, հաշվի առնելով «Ռեստարտ» նախաձեռնության կողմից կազմակերպված քաղաքական ակցիաները, ինչպես նաև նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի պնդումն առ այն, որ բուհերը պետք է լինեն քաղաքական, կարծում ենք, որ «Ռեստարտ» նախաձեռնությունը դրսևորում է հասարակական-քաղաքական միավորման գործելաոճ և ԵՊՀ-ում նրանց գործունեությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Հարգելի՛ ուսանողներ, կոչ ենք անում չտրվել քաղաքական շահարկումներին, թույլ չտալ բուհը վերածել քաղաքական թատերաբեմի, լինել ձեր կողմից ընտրված ուսխորհրդականների կողքին հանուն համատեղ ստեղծված արժեքի և հանուն այն ԵՊՀ-ի, որի մասնիկն ենք բոլորս»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Тарпищев: в 2025 году Мирра Андреева может войти в первую десятку WTA






Москва стала лидером рейтинга качества управления региональными финансами

В Москве обсудили вопросы сотрудничества регионов России с ЮНЕСКО

Azerbaijan Airlines объявила о приостановке полетов в семь городов России

Международный аэропорт Красноярск встретил своего 4-миллионного пассажира