Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Մշակվում է ՓՄԶ զարգացման նոր ռազմավարություն, շեշտը դրվելու է մի քանի ուղղությունների վրա. Կ. Գևորգյան

0

Այժմ մշակվում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման նոր ռազմավարություն: Քննարկվում են տարբեր ուղղություններ, բայց շեշտը դրվելու է մշակվող արդյունաբերության, ընդհանրապես արտադրողների վրա, կարող են լինել գյուղատնտեսությունը, ՏՏ ոլորտը, զբոսաշրջությունը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը: «Նոր և հին դիրքորոշում չկա, պետության դիրքորոշումը միշտ եղել է ՓՄՁ զարգացումը: Գործիքները, հնարավոր է, տարբերվեն, բայց դիրքորոշումը միշտ եղել է նույնը»,- նշեց Կ. Գևորգյանը:

Նա հայտնեց, որ ՓՄՁ նոր ռազմավարությամբ նաև նախատեսվում է՝ Գյուղատնտեսության, Տարածքային զարգացման և այլ նախարարությունների ռազմավարություններում էլ հնարավոր աջակցություններ լինեն ձեռնարկություններին:

2017 թ.-ի դրությամբ Հայաստանում ՓՄՁ-ների թիվը 79 հազար է:  2016 թ.-ի տվյալներով փոքր և միջին ձեռնարկությունները ՀՀ տնտեսության մեջ 99 տոկոս են կազմում, իսկ ՀՆԱ-ում արդեն շատ փոքր է. ՓՄՁ-ների ստեղծած ավելացված արժեքը մոտ 25.4 տոկոս է կազմում: Մինչդեռ զարգացած երկրներում այս ցուցանիշը 40-60 տոկոս է:

«Եթե ավելի մանրամասն նայենք, մեր ՓՄՁ-ների 59 տոկոսը առևտրի ոլորտում է ներգրավված, ինչը քիչ հավելյալ արժեք է ստեղծում: Պատճառներից մեկը դա է»,- ասաց ՓՄՁ զարգացման վարչության պետը: Նրա խոսքով՝ պետական աջակցությունը ՓՄՁ-ներին երկու մասի է բաժանում՝  ֆինանսական հասանելիության բարձրացում և խորհրդատվական աջակցություն: Կորյուն Գևորգյանը հայտնեց, որ 2018թ. բյուջեում ՓՄՁ-ներին տրամադրվող վարկավորման գումարն անփոփոխ է մնացել:

Հարցին, թե հեղափոխությունից հետո աճել է նոր ստեղծված ՓՄՁ-ների թիվը, ՓՄՁ զարգացման վարչության պետը նշեց, որ դա հնարավոր կլինի ամփոփել հաջորդ տարվա սկզբին:

«Բայց կարող եմ ասել, որ մեր աջակցության գործիքների շրջանակում աշխուժություն նկատվել է, դիմում են, հետաքրքրությունը կա՝ օգտվելու, նոր գործ սկսելու: Մեզ դիմում են թե հյուրատների բացման համար, որը մարզերում արդեն զարգանում է, թե՛ հանրային սննդի ծառայությունների մատուցման, թե՛ արտադրության: Տարբեր ոլորտներում բիզնեսի հիմնման համար են դիմում, բայց վերջին մի քանի ամիսներին հիմնականը հյուրատնային բիզնեսի մասով է աշխուժությունը»,- ասաց Կորյուն Գևորգյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Драму Елены Рыбакиной назвали главным шоком года






«Предмет настоящей гордости всей нашей страны»: в России подвели итоги Года семьи

И смех, и снег. Пара идей, как устроить себе запоминающиеся новогодние каникулы

Более 700 крыш жилых домов капитально отремонтировали в столице

КХЛ. «Динамо» Минск — «Динамо» Москва — 1:0. Видеообзор матча