Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Մխիթարյանը փրկեց "Արսենալին"

0
Անգլիական պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի "Արսենալը" սեփական հարկի տակ ընդունել է "Վոլվերհեմփթոն Վանդերերս" թիմին:


Հյուրերը 13-րդ րոպեին բացել են խաղի հաշիվը, գոլի հեղինակ է դարձել պորտուգալացի Իվան Կավալեյրոն: 


Հայաստանի հավաքականի լիդեր Հենրիխ Մխիթարյանը 76-րդ րոպեին փոխարինել է Մեսութ Օզիլին և 10-ը րոպե անց հավասարեցրել է խաղի հաշիվը:


12 տուրից հետո "Արսենալը" 24 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: "Զինագործները" պրեմիեր լիգայում 10 խաղ անընդմեջ պարտություն չեն կրել, բայց, մյուս կողմից, արդեն երրորդ խաղը (ներառյալ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարում հանդիպումը "Պորտուի" հետ) ոչ-ոքի են ավարտում:


Պրեմիեր լիգայում առաջին տեղում 32 միավորով "Մանչեստեր Սիթին" է, որն այսօր "դերբիում" 3-1 հաշվով հաղթել է Մխիթարյանի անգլիական նախկին թիմին՝ "Մանչեսթեր Յունայթդին": 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса