Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Ուկրաինական ուղղափառ եկեղեցին դադարեցնում է հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի հետ

0

Ուկրաինական ուղղափառ եկեղեցու սինոդը որոշում է կայացրել խզել հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ:

«Հաշվի առնելով Կոստանդնուպոլսի պատրիարքության կողմից կանոնների կոպիտ խախտումն ու ապակառուցողական գործունեությունը՝ ուկրաինական ուղղափառ եկեղեցու հոգևորականները պետք է դադարեցնեն հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի պատրիարքության հոգևորականների հետ, իսկ աշխարհականները պետք է դադարեցնեն մասնակցությունը Կոնստանդնուպոլսի պատրիարքության եկեղեցիներում իրականացվող հաղորդություններին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է սինոդի որոշման մեջ:

Կոստանդնուպոլսի միջամտությունը Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործերին և ուկրաինական եկեղեցական խնդիրը պետական իշխանության մակարդակով լուծելու փորձերն ուկրաինական եկեղեցու եպիսկոպոսների խորհուրդն անօրինական է անվանել:

Հոկտեմբերի կեսերին Կոստանդնուպոլսի պատրիարքությունը  հայտարարել էր, որ սկսում է Ուկրաինայի եկեղեցուն աֆտոկեֆալիա հանձնելու գործընթացը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса