Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Լոս Անջելեսի նախկին քաղաքապետը նշանակվել է Թուրքիայի շահերը ներկայացնող լոբբիստական ընկերության համանախագահ

0

Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան, որն այս տարի ավելի վաղ անհաջող քարոզարշավ էր անցկացրել Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի համար մրցապայքարում, միացել է վաշինգտոնյան խորհրդատվական ընկերության թիմին:

Politico-ին տված հարցազրույցում Վիլարայգոսան տեղեկացրել է, որ դառնալու է Mercury ընկերության համանախագահը, որը լոբբինգ է իրականացնում Hyundai-ի հաճախորդների, ինչպես նաև Քաթարի և Թուրքիայի կառավարությունների համար:

Ամերիկացին նշել է, որ մտադիր չէ լոբբինգով զբաղվել, այլ մտադիր է կենտրոնանալ ռազմավարական և ճգնաժամային հաղորդակցության հարցերով խորհրատվության վրա: Նա մտադիր է հաստատվել Լոս Անջելեսում և կատարել այնպիսի գործառույթներ, որոնք չեն պահանջում գրանցում որպես լոբբիստ:

Ինչպես աղբյուրը նկատում է, Վիլարայգոսան Mercury-ի աշխատանքի ընդունած ամենաբարձրաստիճան պաշտոնյան է անցյալ տարվանից ի վեր, երբ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հետաքննություն սկսեց 2016-ի ամերիկյան ընտրություններին ՌԴ-ի միջամտության գործով: Mercury-ն երկու վաշինգտոնյան լոբբիստական ընկերությունից մեկն էր, որոնք 2012-ից լոբբինգ են իրականացրել կառույցի օգտին, որը դատախազի կարծիքով, վերահսկվել է Ուկրաինայի նախագահի և նրա կուսակցության կողմից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса