Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Պուտինը խոստացել է անպատասխան չթողնել ԱՄՆ-ի՝ ՄՓՀՀՈՊ-ից դուրս գալու որոշումը

0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ ղեկավարության հետ քննարկել է ԱՄՆ-ի՝ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու հավանականությունը՝ խոստանալով, որ Վաշինգտոնի այս քայլը Մոսկվայի կողմից անպատասխան չի մնա, գրում է TACC-ը:

«Նշված պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալն, անշուշտ, մեր կողմից չի կարող և չի մնա անպատասխան», - ընդգծել է նախագահը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են բանակցություններ վարել ամերիկյան կողմի հետ այս առանցքային հարցի շուրջ, և հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս ամենին:

Նա նաև հիշեցրել է, որ երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ պայմանագրից, իրենք բացահայտ ու անկեղծ հայտարարեցին, որ ստիպված են լինելու պատասխան միջոցներ ձեռնարկել: «Այդպես էլ արվել է: Այժմ Ռուսաստանն ունի հիպերձայնային զենք, որը կարող է հաղթահարել հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ», - ընդգծել է նախագահը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса