Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Ջիգարխանյանի նախկին կինը չի ընդունում մեղադրանքը, բայց պատրաստ է ավլել Մոսկվայի փողոցները

0

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը`Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, չի ընդունում դատարանի կողմից իրեն վերագրվող անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքը, հաղորդում է M24-ը:

Նա հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը՝ ընդգծելով, որ գործում իր մեղքն ապացուցող որևէ փաստ չկա:

Բացի այդ, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ասել է, որ չի վախենում դատարանի նշանակված հարկադիր աշխատանքից:

«Ես սիրում եմ աշխատել, սիրում եմ Մոսկվա քաղաքը, անկեղծորեն նույնիսկ  փողոցները կավլեմ: Եթե դա որևէ օգուտ կբերի, խնդրեմ, ոչ մի խնդիր չկա», - նշել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Մոսկվայի միջազգային դատարանը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի համար, որպես պատիժ, սահմանել է 200-ժամյա հարկադիր աշխատանք, նաև 200 հազար ռուբլի տուգանելու որոշում է կայացրել:  




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса