Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած տղամարդը Հայաստանի քաղաքացի է

0

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած տղամարդը Հայաստանի քաղաքացի է, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Աղբյուրը հայտնել է, որ տղամարդը հայրենիք էր արտաքսվել Իսպանիայից: Մադրիդից Մոսկվա չվերթի ժամանակ նա իրեն վատ է պահել, և օդանավի անձնակազմը վայրէջքից հետո ստիպված է եղել կանչել իրավապահ մարմիններին:   Ավելի ուշ, տղամարդու դին հայտնաբերել են «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա:

Գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայից Աթենք թռնող օդանավի անձնակազմը հայտնել է, որ թռիչքուղով շարժման ժամանակ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ կենդանու: Սակայն որոշում է կայացվել չընդհատել թռիչքը, քանի որ ազդանշանային համակարգերը որևէ խափանում չեն արձանագրել:

Թռիչքուղի են ուղարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, որոնք հայտնաբերել են տղամարդու դի: Հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է նա հայտնվել թռիչքուղու վրա:      




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса