Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Հնդկաստանում բացվել է փղերի առաջին հիվանդանոցը (լուսանկարներ)

0

Հնդկաստանում բացվել է փղերի համար նախատեսված առաջին հիվանդանոցը, որը գտնվում է հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, հիվանդանոցը համալրված է անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում՝ անլար թվային ռենտգենով:

Աղբյուրը նկատում է, որ իր տեսակի մեջ բացառիկ հիվանդանոցը գրավում է ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների ուշադրությունը:

Փղերը հնդկական մշակույթի ու կրոնի կարևոր մասն են, ուստի՝ զարմանալի չէ, որ նրանց այսպիսի ուշադրության են արժանացնում:

Հնդիկների համար սրբազան Մաթուրա բնակավայրում բացված հիվանդանոցը նախատեսված է հիվանդ, վնասվածքներ ստացած, ծեր փղերի բուժման, վերականգնման համար:

«Եթե փիղը վայրի բնության մեջ չի ապրում, դա չի նշանակում, որ նրան պետք է գերու պես վերաբերվել: Այս կենդանիներն արժանի են հարգանքի, անգամ եթե դուք նրանց ինչ-որ նպատակներով օգտագործում եք»,-նշել է բնապահպան Ջիթա Սեշամանին:

Հայտնի է, որ վերջին 5 տարում Հնդկաստանում փղերի թիվը կրճատվել է ավելի քան 3.000-ով ու այժմ կազմում է 27.312:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса