Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

«Հարյուր միլիարդավոր դոլարները չեմ զիջի Ռուսաստանին ու Չինաստանին». Թրամփը բացատրել է Խաշոգջիի պատճառով Սաուդյան Արաբիայի հետ պայմանագրերը չչեղարկելու որոշումը

0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանությանը, հայտարարել է, որ չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Սաուդյան Արաբիայի ու թագաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդի դեմ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, «Մար ա Լագո» շքեղ առանձնատուն մեկնելուց առաջ Թրամփն ասել է, որ որևէ ապացույց չկա առ այն, որ հենց թագաժառանգն է պատվիրել այլախոհի դաժան սպանությունը:

«Նրա դեմ պատժամիջոցներ կիրառելը կնշանակի երկրորդ պլան մղել Ամերիկայի շահը: Հիշե՛ք՝ Ամերիկան առաջին տեղում է: Եթե պատժամիջոցներ կիրառենք, Ռուսաստանն ու Չինաստանը կսողոսկեն ու իրենց կվերցնեն Սաուդյան Արաբիայի ներդրումները: Չեմ պատրաստվում հարյուր միլիարդավոր դոլարները զիջել Ռուսաստանին, Չինաստանին կամ որևէ այլ երկրի: Ամերիկան առաջին տեղում է»,-ասել է նախագահը:

Պարբերականը նկատում է, որ այս հայտարարությամբ Թրամփը ցույց է տվել, որ միանշանակ արհամարհում է Կենտրոնական հետախուզական վարչության եզրակացությունն այն մասին, որ Խաշոգջիի սպանության պատվերն ամենայն հավանականությամբ թագաժառանգն է տվել:

Թրամփն ընդգծել է, որ սաուդյան տնտեսությունում որևէ անձնական բիզնես շահ չունի:

«Այժմ խաղասեղանին են դրված խոշոր ներդրումներ, որոնք Սաուդյան Արաբիայի կողմից ԱՄՆ-ում 400 մլրդ դոլարանոց ներդրումային ծրագրի մասն են: Նրանք մեզ 400 մլրդ դոլար են վճարում. դա հավանաբար երբևէ Միացյալ Նահանգներին վճարված խոշորագույն գումարն է: Եթե կարծում եք, որ թույլ կտամ՝ զենքի վաճառքի միլիարդները գնան Ռուսաստան կամ Չինաստան, ապա սխալվում եք: Դա մեծ նվեր կլինի նրանց համար, բայց նրանք այդ նվերը չեն ստանա»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիայի հետ կնքված պայմանագրերը չեղարկելու դեպքում, համաշխարհային տնտեսությունը կտուժի, նավթի գները կբարձրանան:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса