Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

«Ես մարդ եմ, որը գրեթե 9 տարի եղել է նախագահ, սակայն այժմ չունի ոչինչ». Սաակաշվիլին պատմել է իր ֆինանսական խնդիրների մասին

0

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին PalitraNews հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է իր ֆինանսական խնդիրների մասին՝ նշելով, որ ինքն անձամբ իր վրա զգացել է վրացական դատական համակարգի անարդարությունը:

«Ես մարդ եմ, որը գրեթե 9 տարի եղել է նախագահ, սակայն այժմ չունի ոչինչ: Ես տասն անգամ քիչ կարողություն ունեմ, քան Բեսելիան ու Սեսիաշվիլին (Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ)՝ չնայած նրան, որ ինձ ճանաչում է ամբողջ աշխարհը», - ասել է Սաակաշվիլին:

Նա նշել է, որ մինչ այժմ շարունակում է կալանքի տակ մնալ իր մայրիկի բնակարանը, կալանքի տակ են առնված եղել նաև իր տատիկի անձնական հաշիվներն ու մեքենան:

«Իմ տատիկն այդպես էլ մահացավ...»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանքի տակ է առել Սաակաշվիլիի ու նրա ազգականների՝ մոր, տատիկի և կնոջ շարժական ու անշարժ գույքը: Նախկին նախագահը մեղադրվել է պետական միջոցների յուրացման համար:
2013-ին երկրի նոր նախագահի երդմնակալությունից հետո Սաակաշվիլին լքել է երկիրը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса