Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

«Շերեմետևոյում» ՀՀ քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետևանքով. ՌԴ ՔԿ-ն հրապարակել է դեպքի վայրում նկարահանված տեսանյութը

0

Համացանցում է հայտնվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացու մահվան միջադեպից հետո նկարահանված տեսանյութը:

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութում երևում են դեպքի վայրն ու մահացածի իրերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, տղամարդը հայրենիք էր արտաքսվել Իսպանիայից: Մադրիդից Մոսկվա չվերթի ժամանակ նա իրեն վատ է պահել, և օդանավի անձնակազմը վայրէջքից հետո ստիպված է եղել դիմել իրավապահ մարմինների օգնությանը:

Դեպքի օրը Մոսկվայից Աթենք թռչող օդանավի անձնակազմը հայտնել է, որ թռիչքուղով ընթանալու ժամանակ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ կենդանու: Թռիչքուղի են ուղարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, որոնք հայտնաբերել են տղամարդու դի: Ավելի ուշ հաղորդվել է, որ մահացածը ՀՀ քաղաքացի է:


Հետաքննություն է ընթանում՝ պարզելու համար, թե ինչպես է նա հայտնվել թռիչքուղու վրա:

Հայտնի է, որ մահացած ՀՀ քաղաքացին 25 տարեկան էր:





Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса