Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Զոհրաբ Մնացականյանն ու Թորբյորն Յագլանդը քննարկել են համագործակցության հարցեր

0
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։


Ըստ արտգործնախարարության, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, մտքեր փոխանակել կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։


Կարևորելով ԵԽ դերը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծել է, որ գալիք տարի կազմակերպության 70-ամյա հոբելյանը լավ հանգրվան է հանդիսանալու ամփոփելու համար արձանագրված ձեռքբերումները և ուրվագծելու հետագա գործունեության հիմնական ուղղությունները:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման, գործողությունների նոր ծրագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:


Անդրադառնալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Հայաստանի լիակատար աջակցությունն է հայտնել դրանց դիմագրավման ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և հեղինակության ամրապնդմանը:


Զոհրաբ Մնացականյանն իր մտահոգությունն է հայտնել կառույցում մի շարք հարցերի քաղաքական շահարկման առնչությամբ, մասնավորապես այն հարցերի, որոնք վերաբերում են եվրոպական արժեքների առաջմղմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Երկուստեք նշվել է վերոնշյալ հարցերի շուրջ համագործակցության համընդհանուրության ապահովման կարևորությունը:


ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած շոշափելի ձեռքբերումները և դրական տեղաշարժերը։


Անդրադառնալով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։


Նախարար Մնացականյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса