Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Տավուշի մարզի բնակիչը փորձել է ինքնահրկիզվել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց. shamshyan.com

0

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեպանատան դիմացից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի 81-ամյա բնակիչ է, ով ոստիկաններին հայտնել է, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ ցանկացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել։

Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են շշով լի բենզին։ Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса