Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտոնյաների եռակողմ հանդիպումը ռազմավարական մակարդակի համագործակցության վառ օրինակ է». Հասանով

0

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի՝ պաշտպանության ոլորտում պաշտոնատար դեմքերի եռակողմ հանդիպումը ռազմավարական մակարդակի համագործակցության վառ օրինակ է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարների հետ եռակողմ ձևաչափով հանդիպման ժամանակ:


Նախարարը հիշեցրել է, որ այս հանդիպումը երրորդ անգամ է անցկացվում:


«Հանդիպման գլխավոր նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը, երեք հարևան պետությունների կողմից իրականացվող ռազմավարական տնտեսական նախագծերի անվտանգության ապահովմանը, երեք երկրների զինված ուժերի միջև համագործակցության խորացմանը», - ասել է Հասանովը:


Հիշեցնենք, որ այսօր Բաքվում հանդիպում է տեղի ունենում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի և Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայայի միջև:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса