Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Թրամփը հայտարարել է, որ նախագահ լինելու պատճառով հսկայական կարողություն է կորցրել

0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին տարիներին քաղաքականությամբ զբաղվելու պատճառով հսկայական կարողություն է կորցրել, գրում է korrespondent.net-ը:

Թրամփը բացատրել է, որ չի կարող միաժամանակ բիզնես վարել ու կատարել երկրի նախագահի պարտականությունները, հետևաբար՝ ստիպված է եղել գնալ մի ամբողջ կարողությունից հրաժարվելու զոհողությանը:

«Նախագահությունն ինձ մի ամբողջ կարողություն արժեցավ, և ես դրան նորմալ եմ վերաբերվում, ես վաղուց գիտեի, որ այդպես է լինելու», - ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում:

Նա նաև խոստացել է, որ օրերից մի օր կհայտնի իր կորցրած ահռելի կարողության հստակ չափը:

Թրամփն ավելի քան 30 տարի ընդգրկված է Forbes-ի վարկածով ամենահարուստ ամերիկացիների վարկանշային ցանկում: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա հայտնել էր, որ իր կարողությունը գերազանցում է 10 մլրդ դոլարը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса