Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

0

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին:  Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Կարեն Գրիգորյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Ներկայացնում ենք Կարեն Գրիգորյանի կենսագրական տվյալները. 

Ծնվել է 1968թ. Երևանում

1985-1992 ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժին (ստացել է արաբերեն և Հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ, թարգմանիչ մասնագիտություն)

1987-1989 ԽՍՀՄ զինված ուժեր

Աշխատանքային գործունեություն

1994-1995 ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի կցորդ

1995-1997 Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության երրորդ քարտուղար

1997-1999 ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի երկրորդ քարտուղար

1999-2001 Լիբանանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

2001-2002 Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

2002-2004 ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի երկրորդ քարտուղար, բաժնի վարիչի պարտականությունների կատարող

2004-2005 ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության Ամերիկայի և Կանադայի բաժնի առաջին քարտուղար

2005-2006 ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պաշտոնակատար

2006-2009 Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդական

2009-2011 ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պաշտոնակատար

2011-2014 Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս

2014 Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Դասընթացների մասնակցություն

1993 ԵԱՀ ԱԳՆ կից դիվանագիտական ակադեմիա, Կահիրե

2003 Ջորջ Մարշալի անվան կենտրոն, Գարմիշ-Պարտենկիրխեն

Խրախուսանքներ և պարգևատրումներ

2010 ԱԳ նախարարի գրավոր շնորհակալություն

2013 ՀՀ Նախագահի «Մխիթար Գոշ» մեդալ

2013 ԱԳ նախարարի գրավոր շնորհակալություն

Օտար լեզուների իմացություն

ռուսերեն, անգլերեն, արաբերեն

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса