Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանի ռազմաբազայում հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրեր

0

Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայկական զորախմբի հրամանատարության ուղեկցությամբ այցելել է ռազմաբազայում հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրերը։ Դավիթ Տոնոյանը ծանոթացել է առանձին հերթապահության յուրահատկություններին։ 

Դավիթ Տոնոյանն այցելել է ռազմաբազայի հոսպիտալ, որտեղ ծառայություն է իրականացնում նաև հայ զինվորական բժիշկը։  Վերջում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ողջ անձնակազմի հետ։

Հանդիպման ընթացքում նախարարը անձնակազմին ներկայացրել է ՀՀ ում ընթացող քաղաքական գործընթացները, ԶՈւ-երի բարեփոխումների կարևոր կետերը։ Քննարկվել է բարեփոխումներում միջազգային համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում նման առաքելությունների նշանակությունը։ Զինծառայողները տարբեր հարցեր են բարձրացրել, որոնց անդրադարձել է Դավիթ Տոնոյանը։

Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատարը իր և երկրի ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահներին բարձր որակի ծառայության համար։

Ռազմաբազայի հրամանատարությունը նշել էր, որ հայ դիրքապահներին գիշերը ստուգելը խնդրահարույց է։ Դեռ չմոտեցած նրանց միանգամից լսվում է փակաղակի լիցքավորման սաստող ձայնը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса