Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

«Ընտրական ասողների» ինստիտուտը պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից, ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է լինեն լավագույնը մեր երկրի պատմության մեջ. Նիկոլ Փաշինյան

0

Մենք խնդիր ենք դրել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն լավագույնը մեր երկրի պատմության մեջ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում աշխատանքային այցի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշեց, որ պետք է բացառել ընտրողների կամքի վրա որևէ ապօրինի ներգործություն, և իրավապահ մարմնները հստակ հանձնարական են ստացել, որ որևէ ընտրակաշառքի փորձ ստանա կոշտ հակազդեցություն: «Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, և այդ տեղեկատվությունը ես իմանամ, ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ընդհանրապես Հայաստանում կա «ընտրական ասողների» ինստիտուտ, երբ սեփականատերերն իրենց պատկանող ընկերություններում աշխատողներին, համայնքի ղեկավարները բնակիչներին հրավիրում և փորձում են նրանց ուղղորդել կոնկրետ քվեարկություն ինչ-ինչ լծակներով:

Նա ասաց, որ այս երևույթը ևս պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից: Նիկոլ Փաշինյանը բերեց իր օրինակը, երբ երկար տարիներ ղեկավարել է ՀՀ-ի ամենախոշոր թերթը, և չի եղել մի դեպք, որ երբևէ որևէ աշխատողի ասի` թե ում ընտրի: «Ես կարծում եմ, որ դա անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ դահլիճները, հեռուստաեթերը բոլորի համար պետք է հասանելի լինեն:

Անդրադառնալով տնտեսությանը՝ նա ասաց, որ մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց, այսինքն՝ մենք ոչ արդյունավետ տնտեսությունից անցում ենք կատարում դեպի արդյունավետ տնտեսություն: «Գյուղատնտեսության ոլորտի անկումը շատ ցավալի է, բայց մենք գիտենք նաև դրա պատճառը: Մեր գյուղատնտեսության կառուցվածքը այնպիսին է, որ մի կարկուտը կամ, ենթադրենք, միջատները առանց մեզ նախապես տեղյակ պահելու, երբ ՀՀ տարածք են մտնում, կարող է մեր տնտեսության ցուցանիշների վրա ազդել. սա ընդհանրապես խոսում է մեր տնտեսության անլրջության մասին»,-ասաց նա և նշեց, որ գյուղատնտեսությունում լուրջ փոփոխություններ պետք է անենք:

Նա հակակարկտային համակարգի թնջուկի վերաբերյալ ասաց, որ հակակարկտային կայանները կարող են արդյունավետ աշխատել, եթե պատշաճ ձևով կառավարվեն, առավել ևս, որ դրանք տեղական արտադրությանն են, ինչպես նաև Հայաստանում սկսվել է  հակակարկտային ցանցերի արտադրություն:

Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից ոռոգման համակարգի մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ առումով տարօրինակ երևույթներ են տեղի ունենում: «Սա մի թնջուկ է, որ մենք պետք է լուծենք, որովհետև մենք խնդիր ենք դրել, որ պետք է հանգիստ թողնենք Սևանը, քանի որ երկար տարի է՝ Սևանի հետ խաղ ենք անում, և դա կարող է ունենալ աղետալի հետևանքներ»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում ոչ միայն ստվերային տնտեսություն կա, այլ նաև կան ստվերային այգիներ:

«Ես չեմ ասում, որ բոլորը միանգամից կլուծվեն, բայց երևացող և նկատելի քայլերով պետք է գնանք առաջ»,-ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса