Բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ ծաղրել Տերունական աղոթքը. Արմեն Փամբուխչյանը ներողություն է խնդրում գրառման համար
ՀՀ ՏԿՏՏ փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր հումորային գրառմանը, որտեղ Տերունական աղոթքը ներկայացված էր ձևափոխված:
«Սիրելի հայրենակիցներ,
Ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ և բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել ևս ծաղրել Տերունական աղոթքը։ Ուստի, տեսնելով, որ հումարային գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց, հեռացնում եմ այն և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ»,-գրել է Արմեն Փամբուխչյանը։
