Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Քաղաքապետը գոհունակություն է հայտնել Երևանի և ՄԱԶԾ միջև ակտիվ համագործակցության ընթացքից ու արդյունքներից

0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միավորյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակություն է հայտնել Երևանի և ՄԱԶԾ միջև ակտիվ համագործակցության ընթացքից ու արդյունքներից: Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքապետարանն այսուհետ էլ պատրաստակամ է համագործակցության համար՝ այն հույսով, որ իրականացվող ծրագրերը կլինեն շարունակական։

ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն իր հերթին վերահաստատել է քաղաքի հետ սերտ համագործակցության առկայությունը: Շոմբի Շարփը նշել է, որ ՄԱԶԾ և Երևանի միջև համագործակցությունը տեսանելի է բառի բուն իմաստով՝ Ծրագրի աջակցությամբ Երևանի մի քանի փողոցներում ներդրվել են լուսավորության ժամանակակից համակարգեր, որոնց շնորհիվ հնարավոր է խնայել 60% ավելի էներգիա և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։ Բացի դրանից, ՄԱԶԾ-ն աջակցություն է ցուցաբերել՝ Երևանի մի շարք հանրային և բնակելի շենքերում էներգիայի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհի օգտագործմամբ Երևանի ենթակայության հանրային շենքերում համատեղ համաֆինանսավորմամբ իրականացվում է էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագիր: Մոտ օրերս կբացվի այդ ծրագրով  վերանորոգված Էրեբունի վարչական շրջանի հ.3 մանկապատանեկան կենտրոնը, որի էներգաարդյունավետությունը կավելանա 50%-ով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса