«Բարսելոնան» 40 մլն եվրո կկորցնի, եթե Դեմբելեն ձմռանը լքի ակումբը
Կատալոնական «Բարսելոնան» կարող է հավելյալ վճարումներ կատարել, եթե վաճառի թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին:
Die Welt-ի տեղեկություններով կատալոնացիները Դորտմունդի «Բորուսիային» պետք է վճարեն 40 մլն եվրո բոնուս, եթե ֆրանսիացին հունվարին լքի Կատալոնիան:
Դեմբելեի տեղափոխության համար «կապտանռնագույնները» վճարել են 105 մլն եվրո` չհաշված բոնուսները:
Ֆուտբոլիստի հարաբերություններն ակումբի հետ բավականին լարված են: Կատալոնացիները գոհ չեն հարձակվողի վարքից ու պատրաստ են վաճառել նրան:
