Բունդեսլիգայի ակումբները պայմանավորվել են երկուշաբթի օրերին հանդիպումներ չանցկացնել
Առաջիկա տարիներին Բունդեսլիգայի հանդիպումների ժամանակացույցում փոփոխություններ են կատարվելու:
Zeit Online-ը հաղորդում է, որ Բունդեսլիգայի ակումբները պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն՝ 2021-2022թթ. մրցաշրջանից սկսած առաջնության խաղերը երկուշաբթի չեն անցկացվելու:
Հենց այդ մրցաշրջանից ուժի մեջ կմտնի Բունդեսլիգայի նոր հեռուստատեսային պայմանագիրը:
Նախկինում գերմանական ակումբների երկրպագուները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ երկուշաբթի անցկացվող խաղերի վերաբերյալ իրենց դժգոհությունն արտահայտելով:
Ընթացիկ մրցաշրջանում դեռ լինելու են խաղեր, որոնք կայանալու են երկուշաբթի:
