Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Չգիտեմ, թե ինձ ինչու է մեղադրանք առաջադրվել, դեպքին տեղյակ եմ բակի խոսակցություններից. Հայկ Սարգսյան

0

Դեպքին տեղյակ չեմ և չգիտեմ, թե ինձ ինչու է մեղադրանք առաջադրվել: Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, ով մեղադրվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

Հարցին, թե ինչ տեղեկություններ ունի դեպքի մասին, ասաց՝ «հայաթի խոսակցություններից գիտեմ»:

Դիտարկմանը, թե տուժող Դավիթ Սիմոնյանն իր ընկերն է եղել, Հայկ Սարգսյանն ասաց, որ նախկինում մտերիմ են եղել, արդեն մի քանի տարի է չեն շփվում:

Թե արդյոք քաղաքական դրդապատճառ տեսնո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքում, Հայկ Սարգսյանն ասաց, որ տեղյակ չէ.«Որ տեղյակ չեմ, ինչ ասեմ»:

Հարցին, թե կալանավայրում՝ խցում մենա՞կ է եղել, թե ոչ Հայկ Սարգսյանն ասաց, որ միայնակ չի եղել, այլ մարդիկ ևս եղել են:

Անդրադառնալով 50 մլն գրավի չափին, թե ովքեր վճարեցին այդ գումարը, որ ինքը կալանքից ազատ արձակվեց, ասաց, որ վճարել են իր ընկերները:

Հիշեցնենք, որ   Հայկ  Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևանի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող ՛՛SIGSAUER՛՛տեսակի ՛՛P266՛՛ մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса