Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

«Դոլմաբահչե պալատը հայ Բալյաններն են կառուցել, ինչո՞ւ եք իրականությունը հերքում». Փայլանը՝ Թուրքիայի մշակույթի նախարարությանը

0

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը՝ պատմական իրողությունները շարունակ թաքցնելու համար:

Ինչպես գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, Փայլանն օրինակ է բերել Ստամբուլի Դոլմաբահչեի պալատը և հիշեցրել, որ այն կառուցվել է Բալյան նշանավոր ճարտարապետական տոհմի ներկայացուցիչներից Կարապետ Բալյանի կողմից, մինչդեռ Թուրքիայում դա շարունակ հերքում են:

«Երբ ավագ դպրոցում էի սովորում, մեզ տարան Դոլմաբահչե պալատ՝ էքսկուրսիայի: Զբոսավարն ասաց՝ «Սա իտալացի Բալյանիներն են կառուցել»: Ես էլ հավատացի: Գնացի, ուսումնասիրեցի ու իմացա, որ այդ պալատը հայ Բալյաններն են կառուցել: Դուք կարո՞ղ եք պատկերացնել: Իտալացի ճարրտարապետին հայ ճարտարապետից ավելի՞ եք նախընտրում: Ինչո՞ւ եք իրականությունը հերքում: Ստամբուլի բազմաթիվ անկյուններում Բալյանները թողել են իրենց հետքերը», - ասել է Փայլանը:

Նշենք, որ ծագումով Կեսարիա քաղաքից Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալիանի» իտալական տոհմ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса