Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Համացանցում հրապարակվել է ԱՄՆ նախագահի նոր ուղղաթիռի լուսանկարը

0

Ամերիկյան The Drive պորտալը հրապարակել է ԱՄՆ նախագահի կանոնավոր չվերթների համար նախատեսված Sikorsky VH-92 Marine One նոր ուղղաթիռի լուսանկարները:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, լուսանկարներն արվել են սեպտեմբերին՝ Սպիտակ տան մարգագետնին ուսումնական վայրէջք կատարելու պահին:

Ուղղաթիռի հստակ տեխնիկական առանձնահատկությունները հայտնի չեն: Աղբյուրը նշում է, որ այն դեռևս չի համապատասխանում վայրէջքի «անվնասության» պահանջներին. ուղղաթիռի ծանրության տակ հողը դեֆորմացվում է, իսկ պտտվող սարքերի քամուց վնասվում են մարգագետնի սիզամարգն ու մոտակայքում աճող այլ բույսերը: Ընդհանուր առմամբ, VH-92-ի ստեղծողները գոհ են ծրագրի զարգացմամբ:

Ներկայում տեղափոխությունների համար ԱՄՆ նախագահն օգտագործում է VH-3D և VH-60N մոդելի ուղղաթիռներ: Այդ ուղղաթիռները երկրի ղեկավարին ուղեկցում են գրեթե բոլոր ուղևորությունների ժամանակ, նույնիսկ եթե նա այլ տրանսպորտային միջոցներից է օգտվում:

Ակնկալվում է, որ նոր մոդելները Սպիտակ տան տիրապետության տակ կհայտնվեն 2020-ին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса