Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Ժամանակն է դուրս գալ հանրահավաքային տրամաբանությունից և ադապտացվել սահմանափակումներին, որոնք առկա են իշխանությունների համար. Արփինե Հովհաննիսյանը՝ Լենա Նազարյանին

0

Լենա Նազարյանին ասե՛ք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը ոչ թե այն է, ինչ ինքն է մտածում, այլ այն է, թե ինչ է նախատեսված միջազգային չափանիշներով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

«Իսկ այդ չափանիշներով գործող իշխանության համար նախատեսված են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ:

Ժամանակն է դուրս գալ հանրահավաքային տրամաբանությունից և ադապտացվել այն սահմանափակումներին, որոնք առկա են իշխանությունների համար:
 
Ով ինչ կարող է անել կամ չանել, յուրաքանչյուրի գործն է, իսկ դուք արեք այն ինչ կարող եք և քանի դեռ կարող եք, բայց մի մոռացեք սահմանափակումների մասին»,– գրառման մեջ նշում է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Լենա Նազարյանը այսօր նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմամբ վարչական ռեսուրսի ոչ մի չարաշահում չի եղել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса