Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացվում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ճանապարհահատվածի կառուցումը նախատեսված է եղել դեռևս 1971 թվականին՝ Երևանի գլխավոր հատակագծով, որը վերահաստատվել է 2005 թվականի Գլխավոր հատակագծով: Այս ճանապարհահատվածը մաս է կազմում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, որի կառուցման նպատակն է բեռնաթափել Երևանի առկա փողոցների ցանցը՝ հնարավորություն տալով նվազեցնել խցանումները, …