Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ

0

Նոյեմբերի 21-ին Ստրասբուրգում այցելությամբ գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի հայազգի պաշտոնյաների հետ։

Հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Ստրասբուրգ իր այցի նպատակը և հագեցած օրակարգի արդյունքները, ինչպես նաև անդրադարձավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրով նախատեսված համագործակցության ձեռքբերումներին և հեռանկարներին։

ԱԳՆ ղեկավարը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներին և ԵԽ հայազգի պաշտոնյաներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ անդրադառնալով միջազգային հարաբերությունների տարբեր գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса