Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Լենա Նազարյանը չգիտի՞, թե՞ միտումնավոր ճիշտը չի ասում. Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչ լրացում է 2015-ին ընդունել խորհրդարանը

0

Լենա Նազարյանը չգիտի՞, թե՞ միտումնավոր ճիշտը չի ասում։ Նա և իրենց կառավարությունը հերիք չէ մարդկանց մեղադրեցին չաշխատելու մեջ, հիմա էլ մեղադրում են լավ չհասկանալու մեջ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Լենա Նազարյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե ՀՀ ԱԺ–ը դեռ 2015-ին 13 տոկոս եկամտահարկ է սահմանել ՀՀ–ից դուրս շինաշխատանքներ իրականացնող աշխատողների համար, և այս լրացմանը կողմ է քվեարկել նաև Արփինե Հովհաննիսյանը, որը հիմա անթույլատրելի է համարում խոցելի խավի հարկումը։

«Այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնածները չգիտե՞ն, որ հարկ են վճարում: Փաստորեն, տիկին Նազարյանը փաստել է, որ ես կողմ եմ քվեարկել ինչ-որ նախագծի, որը իր կարծիքով արտագնա աշխատանքի հետ կապ ունի (երևի քանի որ մի քանի լրատվամիջոցների վերնագրերում այդպես է նշված):

Ես կողմ եմ քվեարկել այն նախագծին, որը նախատեսում է, որ եթե Կառավարությունը կհաստատի նվազագույնը 40 մլրդ գումարով արտահանման ծրագիր, ու դրա արդյունքում որպես պարտադիր պայման ՀՀ-ում կհիմնվի ընկերություն, որի աշխատողները կգրանցվեն Հայաստանի Հանրապետությունում, բայց դե ֆակտո կաշխատեն արտերկրում, գործատուի կողմից կհարկվեն 13%-ով:

Տեղեկացնեմ տիկին Նազարյանին, որ այս պահի դրությամբ այս ծրագրերի շրջանակներում գրանցվածները հիմնականում օտարերկրացիներ են, որոնք իրենց եկամուտներից վճարում են կատարում ՀՀ պետական բյուջե:

Ի դեպ, Տիկի՛ն Նազարյան, ձեր կառավարությունը այս արտոնությունը 2018 թվականի հունիսին կատարված փոփոխության ուժով պահպանելու է մինչև 2022 թվականը
Հուսով եմ `պարզ է:

Ի դեպ` ո՛չ վարչապետի, ո՛չ էլ ՊԵԿ ղեկավարի մակարդակով չհերքվեց, որ քննարկվում է հայտարարագրումը: Դա արվում է այն չաշխատող ու նպաստ ստացող մարդկանց պատասխանատվության սպառնալիքի ուժով նպաստից զրկելու համար: Մարդիկ կասեն՝ ինչ ունեն , պետությունն էլ հանգիստ կզրկի նպաստից:

Դե ինչ` հերթով կասեմ էլ ինչ վտանգներ ունի ընդհանուր հայտարարագրումը»,– գրառման մեջ նշել է Արփինե Հովհաննիսյանը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса