Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Ըստ ռուսական կողմի հաղորդման՝  հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած տրակտորի գողության փաստի առիթով քրգործ է հարուցվել նաև Թուրքիայում. ՀՀ ԱԱԾ

0

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած գողության դեպքի մասին տեղեկություն է ստացել ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության կողմից. Tert.am-ին տրված պարզաբանման մեջ նշում են ՀՀ Ազգային անվտանգության մամուլի կենտրոնից: 

«Դեպքը  տեղի է ունեցել հայ-թուրքական սահմանին, միջպետական պայմանագրի համաձայն՝ այն պահպանվում է ՌԴ ԴԱԾ սահմանապահ  վարչության կողմից, որն էլ դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին», դեպքից ունեցած մանրամասներն ոն հայտնում ԱԱԾ մամուլի բաժնից: 

Ըստ ԱԱԾ-ի՝ ՀՀ ԱԱԾ կողմից ռուս գործընկերների առջև պահանջ է դրվել պարբերաբար տեղեկություն տրամադրել գործի ընթացքի մասին: «Փաստի առթիվ Շիրակի մարզային ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, ըստ ռուսական կողմի հաղորդման՝ քրեական գործ է  հարուցվել նաև Թուրքիայում:

Դեպքի հետագա ընթացքի, ինչպես նաև  նման միջադեպերը բացառելու նպատակով իրականացված միջոցառումների մասին կտրվի լրացուցիչ պարզաբանում»,-նշում են ԱԱԾ մամուլի բաժնից:

Նշենք, որ Շիրակի մարզ Ամասիայի Գտաշեն գյուղի բնակիչ Գոռ Կարապետյանին պատկանող տրակտորը և հակավորման սարքը հայ-թուրքական սահմանից գողացել են: Tert.am-ի հետ զրույցում տուժողի հորեղբոր տղան ասել էր, որ ռուսական կողմը հաստատել է, որ հետքերով գողությունը կատարվել է Թուրքիայի կողմից, ինչն էլ նշանակում է, որ սահմանապահները չեն նկատել:  




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса