Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Իրանում մեկնաբանել են՝ ինչու դուրս չեն գալիս միջուկային գործարքից

0

Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի անդամ երկիր է հանդիսանում այն պատճառով, որ եվրոպական պետությունները պնդում են տվյալ համաձայնագրի պահպանման հարցում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

«Եվրոպան պնդում է, որ հավատում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին և ցանկանում է պահպանել համաձայնագիրը: Մենք դուրս չենք գալիս համաձայնագրից ԵՄ անդամ երկրների պնդումներից ելնելով, այդ պատճառով նրանք պետք է կատարեն իրենց պարտավորվածությունները», - ասել է Քասեմին՝ հիշեցնելով, որ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու պարագայում Իրանի հետ համագործակցության ԵՄ մեխանիզմի ստեղծման հարցը վերջնական չի որոշվել:

Ավելի վաղ Թեհրանում հայտարարել են, որ Իրանը կշարունակի կատարել իր պարտավորությունները միջուկային համաձայնագրի շրջանակներում, քանի դեռ երկիրը շահույթ է ստանում դրանից:

Հիշեցնենք, որ միջուկային համաձայնագիը կնքվել է 2015 թվականին Իրանի և միջազգային միջնորդների վեցնյակի միջև, սակայն այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է գործարքից դուրս գալու մասին, որին հաջորդել է Իրանի դեմ նախկինում սահմանված պատժամիջոցների վերականգնումը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса