Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Պատգամավորի թեկնածուներից ովքեր են առաջադրվել Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում

0

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող 4-րդ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված են ներկա և նախկին պատգամավորներ, նախարարներ, կառավարության անդամներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ՊՊԾ գունդը գրաված անձինք և այլք:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից 4-րդ ընտրատարածքում առաջադրված են ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, նույն խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը և Հարություն Կարապողոսյանը, ինչպես նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

«Իմ քայլը» դաշինքից առաջադրված են կառավարության մի շարք անդամներ: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ՀՀ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և փոխնախարարներ Արմեն Փամբուխչյանն ու Հակոբ Սիմիդյանը: Այս ընտրատարածքում դաշինքից ներկայացված են նաև ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Նարինե Թուխիկյանը և Լուսինե Բադալյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին և ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն ընտրատարածքում առաջադրված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով:

«Մենք» դաշինքից առաջադրվել են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը և «Հայք» խմբի անդամ, ռեփեր Ֆելիքս Պետրոսյանը: 4-րդ ընտրատարածքում պայքարի մեջ է մտել նաև «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը:

«Օրինաց երկիր» կուսակցությունից այս ընտրատարածքում ներկայացված է նախկին պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Իսկ «Սասնա ծռեր» կուսակցությունից ռեյտինգային կարգով պատգամավորի թեկնածու են ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արեգ Կյուրեղյանը և Աշոտ Պետրոսյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса